Առողջապահության լրատու 4-5.2012
Նորովի համագործակցություն դեսպանատան հետ
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին:
Հյուրերը նախարարին են ներկայացրել մինչ այժմ իրենց կողմից իրականացված ծրագրերը, մասնավորապես` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում, Վեդիում, Թալինում կատարած աշխատանքներում: Նրանք նախարարին առաջարկել են շարունակել համագործակցությունը դեսպանատան և առողջապահական համակարգի միջև: Ծրագրերն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար հյուրերն առաջարկել են առաջիկայում իրենց ներկայացնել այն պետական բժշկական հաստատությունները, որոնք առաջնահերթ բարելավման կարիք ունեն:
Ահարոն Իսակսոնը հավելել է, որ ծրագրերն իրականացվելու են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, իսկ ներդրումներ կատարվելու են երկրի հարավային և սահմանամերձ տարածքներում:
Հարություն Քուշկյանը նշել է, որ ներկայացված առաջարկները համահունչ են առողջապահության նախարարության վարած քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է` մարզերի համաչափ զարգացումը: Նախարարը հավելել է, որ չնայած Համաշխարհային բանկի և այլ ծրագրերի շրջանակներում համագործակցության շնորհիվ մարզերում հիմնանորոգվել և կառուցվել են բազմաթիվ բժշկական հաստատություններ, այնուամենայնիվ այսօր համակարգում առկա են բժշկական կենտրոններ, որոնք ևս վերակառուցման կարիք ունեն: Մասնավորապես երկրի հարավային մասում` Մեղրիում արդեն ծրագրվել է կառուցել նոր բժշկական կենտրոն, որն իր մեջ կներառի Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնները: Այդ տարածաշրջանում արդիականացման կարիք ունեն նաև գյուղական ամբուլատորիաները:
Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում հետագա համագործակցության պայմանները, հեռանկարները:
Ամփոփելով հանդիպումը` նախարար Քուշկյանը նշել է, որ ամերիկյան կողմից առաջարկված ծրագիրը կլրացնի երկրում իրականացվող լայնամաշտաբ բարեփոխումները մարզերում և Երևանում:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն